Ավելի քան 200 անօրինական ներգաղթյալներ փորձել են հատել Իտալիայի և Ֆրանսիայի սահմանը ֆրանսիական Մենտոն միջերկրածովյան քաղաքի շրջանում: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Ներգաղթյալները անցել են նեղ քարքարոտ ափով և հայտնվել Մենտոնի լողափում, որտեղ նրանց դիմավորել է ոստիկանությունը: Որոշ տվյալներով՝ ոստիկանները ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ:
Տեղի մամուլի վկայությամբ՝ ներգաղթյալների մեծ մասը մնում են նավահանգստի շրջանում, սակայն ոմանք «թափառում են» քաղաքում:
Իր հերթին իտալական ոստիկանությունը կարողացել է մի քանի տասնյակ մարդու թույլ չտալ անցնել հարևան պետություն:
Ներգաղթյալները լքել են իտալական Վենտիմիլիա սահմանամերձ քաղաքի տեղահանված մարդկանց կենտրոնը: Նրանց խոսքով՝ իրենք այլևս չեն կարողացել դիմանալ ճամբարում ապրելու պայմաններին:







































