Friday, 19 06 2026
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

Այսպես շարունակելու դեպքում 20-30 տարի անց Հայաստանում ապրելու միջավայր չի լինի

Ամիսներ առաջ ստեղծված «Համահայկական բնապահպանական ճակատի» անդամները վերջերս հնգօրյա այց էին կատարել Սյունիքի մարզ, որի նպատակը մարզում առկա բնապահպանական խնդիրները վեր հանելն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԲՃ-ի անդամներ Եղիա Ներսիսյանը, Լևոն Գալստյանը և Սյուզի Պետրոսյանը, ովքեր նոր են վերադարձել Սյունիքի մարզից, պատմեցին, թե ինչ է կատարվում Սյունիքում:

Եղիա Ներսիսյանի խոսով՝ քարտեզին նայելիս նկատում ենք, որ ամեն կետում բնապահպանական խնդիր կա: Նրա հավաստմամբ` մարդիկ այլ ելք չեն տեսնում, այդ պատճառով չեն բարձրաձայնում այդ խնդիրների մասին:

«Երբ զրուցեք մարդկանց հետ, կտեսնեք՝ ինչ սարսափելի դեպքեր են պատմում. այդ միջավայրում ծնվում են առանց ձեռքի երեխաներ, երիտասարդները դառնում են չբեր: Մարդ է մահանում, բերում փողը տալիս են և ծածկում ամեն ինչ»:

Ասուլիսի մյուս բանախոս՝ բնապահպան Լևոն Գալստյանն էլ խոսեց Սյունիքում պոչամբարների անմխիթար վիճակի մասին. «Մենք հինգ օր եղել ենք այնտեղ, հինգ-վեց վթարային դեպքի ենք ականատես եղել: Մեր այցելության ժամանակ մի օր Ողջի գետը վարարեց, և անտանելի հոտ էր գալիս. պարզվեց պոչամբարն է վթարվել»:

Բնապահպանի հավաստմամբ` պոչամբարի կեղտաջրերը միշտ էլ հոսում են գետով, և ոչ մի պատկան մարմին չի ուզում հարցը լուծել. «Եթե այս տեմպերով շարունակենք հանքարդյունաբերությունը, իրականում մենք քսան կամ երեսուն տարի հետո Հայաստանում ապրելու միջավայր չենք ունենա: Պոչամբարների օգտագործման որևէ օրակարգ չկա, անասունները կարող են ջուր խմել, մարդիկ կարող են մտնել պոչամբարի մեջ: Ոչ ոք այդ մարդկանց չի ասում՝ վտանգավոր է, ոչ մի ցուցանակ չկա»:

Բանախոսն ասաց, որ իրենք բարձրաձայնելու են բոլոր խնդիրների մասին, և եթե պատկան մարմինները հարցը չլուծեն, հասարակությունն ինքը կգտնի լուծում:

Ասուլիսին ներկա Սյուզի Պետրոսյանը, ով նոր է վերադարձել Լոս Անջելեսից, զարմացած էր, թե ինչպես է շահագործվում Հայաստանի ընդերքը: Նրա փոխանցմամբ` իրենց դրսում այդ խնդիրների մասին ոչ ոք ոչինչ չի ասում, նա իմացել է այդ խնդիրների մասին, երբ Եղիան Լոս Անջելես է գնացել. «Ես պատրաստ եմ կանգնել բնապահպանների կողքին, որովհետև երբ մեր հողը թունավորվում է, մենք հազար տարով չենք կարող այն օգտագործել: Լինելով Սյունիքում` հասկացա, թե ինչքան անկուշտ են մեր պաշտոնյաները»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում