Ֆիլիպ Կիրկորովն օրերս հայտարարել է, որ մոտ ապագայում իր կարիերան կսկսի Ամերիկայում՝ հայտնում է storystar.ru-ն:
Հայտնի երգիչը արդեն նախապատրաստել է ևս մեկ երգ՝ օվկիանոսից այն կողմ իր կարիերան սկսելու համար:
Հետաքրքիրն այն է, որ Ֆիլիպի համար երգ է գրել Շերոն Սթոունը: Հիշեցնենք, որ ամերիկացի աստղի հետ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչը ծանոթացել է «Սերը մեծ քաղաքում» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Ինչպես պարզվել է, Կիրկորովը վաղուց ընկերական հարաբերությունների մեջ է Բրեդ Փիթի հետ:
Ֆիլիպը նշում է, որ ինքը դարձել է 2 երեխաների հայր, իսկ հիմա մտադիր է կյանքի կոչել ևս մեկ նպատակ՝ նվաճել ԱՄՆ-ը:









































