Շկոդրան Մուստաֆին կարող է Լոնդոն տեղափոխվել: «Վալենսիա»-ի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն «Արսենալ»-ը: Ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման պայքարին միացել է «Չելսի»-ն: Այդ մասին հայտնում է ВВС-ն:
Սակայն լոնդոնյան ակումբներից որևէ մեկը դեռ չի դիմել «Վալենսիա»-ին` Մուստաֆիի տրանսֆերի ձեռքբերման պաշտոնական առաջարկով:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը 44 հանդիպում է անցկացրել «Վալենսիա»-ի կազմում, 2 գոլ է խփել և գոլային 2 փոխանցում կատարել:








































