Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ռիո դե Ժանեյրոյում XXXI ամառային օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է մարզիկներին:
«Շնորհավորում եմ Օլիմպիական խաղեր-2016-ի մասնակիցներին: Միշտ եղեք եղբայրության և իսկական սպորտային ոգու բանագնացներ»,- գրել է նա իր Twitter-ում:
Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիադայի բացման արարողությունը տեղի կունենա շաբաթ գիշերը՝ օգոստոսի 6-ին, Երևանի ժամանակով 03։00-ին:










































