Österreich թերթի փոխանցմամբ՝ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հանրապետության ԱԳՆ է կանչել Թուրքիայի դեսպանին՝ պարզաբանումներ տալու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի խոսքերի համար։
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ավստրիան «արմատական ռասիզմի մայրքաղաքն է»։ Կուրցը դրանից հետո Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել մեղմացնել տոնը ավստրիական իշխանությունների հանդեպ խոսելից։
Կուրցը զսպվածության կոչ էր արել Չավուշօղլուին և խստապես դատապարտել էր նրա հայտարարությունը։ Օգոստոսի 3-ին Ավստրիայի կանցլեր Քրիստիան Կեռնը ԵՄ-ին կոչ էր արել կասեցնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը։









































