«Նա կրկին այստեղ է» (Er ist wieder da) կատակերգությունը, որը պատմում է Ադոլֆ Հիտլերի արկածների մասին ժամանակակից աշխարհում, ընդգրկվել է գերմանական 8 ֆիլմերի թվում, որոնք 2017 թվականին կներկայացվեն Օսկարի: Այդ մասին հայտնում է BBC News-ը:
Ութ ֆիլմերց չորսը նվրված են նացիզմի խնդիրներին, որոնց թվում են՝ «Աննա Ֆրանկի օրագիրը» և «Պետությունը Ֆրից Բաուերի դեմ» ֆիլմերը: Օգոստոսի 25-ին անկախ հանձնաժողովը այդ շարքից կընտրի մեկ ֆիլմ, որը կուղարկվի «Օսկար» մրցանակաբաշխությանը:
Լրագրող և գրող Թիմուր Վերմեշի «Նա կրկին այստեղ է» բեստսելերի հիման վրա Դավիդ Վնենդտի կողմից նկարահանված համանուն ֆիլմը դարձել է գերմանական վարձույթի առաջատար: Այնտեղ ցուցադրված է, թե ինչպես է Հիտլերը Բեռլին ընկնում 2010 թվականի սկզբին և տարակուսանքով դիտում է ժամանակակից գերմանական կյանքի իրականությունները: Նրան ընդունում են դերասանի տեղ, ով հաջողությամբ խաղում է Հիտլերի դերը: Արդյունքում, ֆյուրերը դառնում է YouTube-ի և հեռուստատեսության աստղ:








































