ԵՄ-ում մտադիր չեն բաց թողնել բրիտանացիներին, քանի դեռ Լոնդոնը չի վճարել իր պարտքերը Եվրամիությանը: Այդ մասին հայտնում է գերմանական DW պարբերականը` վկայակոչելով Եվրախորհրդարանում իր աղբյուրին:
Եվրոպական հանձնաժողովը Մեծ Բրիտանիայի պարտքը գնահատում է 25 միլիարդ եվրո: Մինչև այդ գումարի ամբողջական վճարումը Լոնդոնը չի կարող Եվրամիությունից դուրս գալու թույլտվություն ստանալ:











































