Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը Անկարային կոչ է արել հետևել իր բառերին և գործողություններին այն բանից հետո, երբ նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն Ավստրիան անվանել է «արմատական ռասիզմի մայրաքաղաք»: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ես կտրուկ հերքում եմ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի քննադատությունն Ավստրիայի հասցեին: Անկարային կոչ եմ անում ինչպես ավելի լավ ընտրել բառերը և գործողությունները (երկրի ներսում), այնպես էլ գլուխ հանել այդ հարցից»,- ասել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Ավստրիան անվանել է «արմատական ռասիզմի մայրաքաղաք» և Ավստրիայի կանցլեր Քրիստիան Կեռնին քննադատել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու նրա առաջարկի համար:











































