Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Սոցիալական բունտից վտանգավոր

Հուլիսի 7-ից Հայաստանի գլխավոր ներքաղաքական դերակատարը կամ հերոսը թանկացումներն են: Ուժի մեջ մտան գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումները, որոնք իրենց հերթին բերեցին թանկացումների գազալցակայաններում, ինչն էլ իր հերթին սպառնում է տրանսպորտի թանկացմամբ, և ընդհանրապես Հայաստանում սպասվում է շղթայական թանկացումների մի ալիք, որը էապես սրելու է սոցիալական իրավիճակը, որը, մեղմ ասած, առանց այդ էլ բավականին սուր էր: Սա հանգեցնելու է աղքատության առնվազն երկարատև պահպանման՝ ամենամեղմ սպասումների դեպքում, իսկ ընդհանրապես հղի է աղքատության ծավալների ավելացմամբ, ինչքան էլ որ իշխանությունները հայտարարում են նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին:

Սոցիալական ֆոնի պարագայում շատերն են հարց տալիս, թե թանկացումները կհանգեցնե՞ն սոցիալական բունտի, թե՞ ոչ: Այս հարցը հնչում է վաղուց, այս հարցին շատերն են փորձում պատասխաններ տալ: Հետաքրքիր է իշխանությունների և նրանց մերձ շրջանակների ռեակցիան: Նրանք հիմնավորում են, որ սոցիալական բունտ լինել չի կարող և այդպիսով մի տեսակ ներքին հանգստություն ապրում, որ իրենց իշխանությանը վտանգ չի սպառնալու: Ի դեպ, մինչ իշխանությունների այս մոտեցումների՝ այդ տարօրինակ լավատեսության չհիմնավորվածության մասին խոսելը, հարկ է նկատել, որ սոցիալական բունտի անհնարինության մասին մոտեցումներ է շրջանառում նաև ընդդիմությունը, ընդդիմադիր որոշ շրջանակներ, որոնք էլ այդ մոտեցումները շրջանառում են, այսպես ասած, թաքուն մի նախատինքով, որ դե, եթե այս ժողովուրդը անգամ նման իրավիճակում ոտքի չի կանգնում, բա էլ խեղճ ընդդիմությունն ինչ անի՝ հո կրակ չի դառնա:

Հիմա վերադառնանք իշխանություններին և մերձ շրջանակներին: Այս ամենի տակ կա մեկ այլ կարևոր հարց, որի վրա այնքան էլ շատ ուշադրություն չի դարձվում, որը սակայն շատ ավելի վտանգավոր է իշխանությունների համար, քան սոցիալական բունտը: Բանն այն է, որ սոցիալական բունտը իշխանությունները նույնիսկ կարող են կոտրել ուժով, իսկ ահա այն, ինչի մասին քիչ է խոսվում, իշխանությունները կոտրելու ակնհայտորեն ունակ չեն: Խոսքը տնտեսական ընդհանուր վիճակի մասին է, որը սոցիալական լարվածության աճին, թանկացումներին զուգահեռ էլ ավելի է վատթարանում:

Հայաստանում նվազում է գնողունակությունը՝ աղքատության կամ արտագաղթի ծավալների աճին զուգահեռ, ինչը, այսպես ասած, բնական ռեակցիա է թանկացումներից հետո: Որքան նվազում է գնողունակությունը, այնքան նվազում է տնտեսվարման շահութաբերությունը մուլտիպլիկատիվ էֆեկտով: Այդ շահութաբերության նվազումն ինքնին հանդիսանում է գնաճի պատճառ: Այսինքն` թանկացումների է բերում ոչ միայն, ասենք, գազի գնի թանկացումը և դրա հետևից շղթայական այլ թանկացումները՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, այլ այդ ամենի արդյունքում սրվող սոցիալական վիճակն ու որպես հետևանք աղքատության կամ արտագաղթի աճը: Երբ նվազում է սպառումը, ընկնում է գնողունակությունը, դրա հետ մեկտեղ ընկնում են վաճառքի ծավալները: Տնտեսվարողները, ըստ էության, ստիպված են վաճառքի ծավալների անկմանը զուգահեռ եկամտի կամ շահույթի անկումը փոխհատուցելու տարբերակներ դիտարկել, որոնց թվում է գների բարձրացումը: Այսինքն` առաջանում է, ըստ էության, գնաճային երկալիք ճնշում:

Այս ամենը, ինչպես տնտեսական որևէ կանոն, բացարձակ և վերջնական ճշմարտություններ չեն, բայց տեսական տարբերակներ, որոնք միանգամայն ռեալ հիմքեր ունեն պրակտիկ գոյություն ունենալու համար: Արդյունքում ստացվում է, որ տնտեսության մի ահռելի հատված, որը հիմնված է սպառման վրա, հայտնվում է մի շրջանաձև ցիկլի մեջ, երբ մի բացասական էֆեկտը բերում է մյուսին և այդպիսով սկսում կրկնվել: Իսկ Հայաստանի տնտեսության մեծ, ահռելի մասը հենց լայն սպառման վրա հիմնված տնտեսություն է: Այսինքն` տնտեսության մեծ մասն է հայտնվում ցիկլի մեջ: Եվ սա իշխանությունների համար առավել մեծ վտանգ է, քան սոցիալական բունտը, հատկապես այն պատճառով, որ այս վտանգը, ըստ էության, ֆիզիկական տեսքի առումով կոնկրետ չէ, այն տարածական է, շատ դեպքերում աննկատ և հիմնականում ծավալվում է ժամանակի մեջ:

Այլ կերպ ասած` այն կարելի է որակել տնտեսության համար քաղցկեղածին երևույթ, որի դեմն առնելու համար անհրաժեշտ են վիրահատական, ոչ թե պրոֆիլակտիկ միջոցառումներ: Այսինքն` անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային փոփոխություններին ուղղված քայլերի մի հսկայական փաթեթի կիրառում, բայց արագ կիրառում, այլապես` այսպես ասած պրոֆիլակտիկ կամ էվոլյուցիոն բուժմիջամտությունները ի զորու չեն ազդել քաղցկեղի տարածման վրա, որը վաղուց արդեն անցել է սկզբնական ստադիան և գտնվում է, այսպես ասած, «ուժերի ծաղկման» շրջանում:

Բայց այդ փաթեթը կիրառելու համար անհրաժեշտ է իշխանություն, որը սերտաճած չէ Հայաստանի տնտեսության ամենագլխավոր քաղցկեղածին երևույթի կամ ավելի շուտ գենի՝ օլիգարխիայի հետ: Մինչդեռ Հայաստանում իշխանությունը ոչ միայն սերտաճած է այդ գենին, այլ, ըստ էության, հանդիսանում է գենային օլիգարխիայի պտուղ: Այլ կերպ ասած` մեծ հաշվով, Հայաստանում իշխանությունն ինքն է իրեն սպառնում, իսկ դա ավելի վտանգավոր է, քան սոցիալական բունտի որևէ սպառնալիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում