Թուրքական TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ից հեռացվել է ավելի քան 300 աշխատակից:
Չավուշօղուն մանրամասնել է, որ դա իրականացվել է Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում: Նա անհրաժեշտ է համարել ԱԳՆ-ի շարքերը գյուլենականներից մաքրելը:
«Դավաճանները կկրեն ամենախիստ պատիժը: Նրանք գթության չեն արժանանա: Եթե նրանց հանդեպ ցուցաբերվի գթասրտություն, ապա դա կլինի դավաճանություն տուժածների հանդեպ»,- ասել է նա:








































