Հիմնադիր Խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հին առաջնորդների ժամանակն անցել է, շուտով նոր դեմքեր կհայտնվեն քաղաքական դաշտում: «Իշխանությունը հապճեպորեն կանխեց մի քանի առաջնորդների մուտքը»,- նշեց Հ. Միրզոյանը:
Ի պատասխան հարցի, թե արդյոք Հիմնադիր խորհրդարանը չի ուզում շարունակել սկսված շարժումը, Հրաչիկ Միրզոյանը պատասխնեց, որ Հիմնադիր խորհրդարանը գլխատված է. «Մեր առաջնորդները բանտում են կամ ընդհատակում, նույնիսկ դժվար է հավաքվել և իրավիճակը քննարկելը: Վստահ եմ, որ ես ազատության մեջ եմ, որովհետև ԱԱԾ-ն իմ միջոցով հետևում է կապերը: Ես վստահ եմ, որ ինձ հետևում են, դա է պատճառը, որ ես որոշակի պասիվություն եմ ցուցաբերում, և դեռևս քայլ չենք անում:
Բայց եթե ժողովրդի կողմից կլինի Հիմնադիր խորհրդարանի առաջնորդության պահանջարկ, կարծում եմ Հիմնադիր խորհրդարանը չի խուսափի պատասխանատվությունից և կարող է գլխավորել շարժումը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































