Երկուշաբթի օրն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է մուսուլմաններին Ռամադանի սուրբ պասի կապակցությամբ:
«1.5 միլիարդ մուսուլմանների համար Ռամադանը խորը մտորումների, պասի և բարօրության ժամանակ է: Դա նաև ընտանիքի և ընկերական շրջապատի համար հնարավորություն է՝ հավաքվել և հարգել այն սկզբունքները, որոնք միավորում են տարբեր հավատք ունեցող մարդկանց, միավորում են արդարությունը, հավասարությունը և մյուսների հանդեպ սրտացավությունը»,- ասել է Օբաման:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ում բնակվող մուսուլմանները մեծ ներդրում ունեն երկրի բարգավաճման մեջ՝ աշխատելով կառավարությունում, գործարար աշխարհում, գիտության ասպարեզում և բարեգործական հիմնադրամներում: Օբաման ասել է, որ այս տարի ևս պատրաստվում է մի խումբ մուսուլմանների Սպիտակ տուն ընթրիքի հրավիրել, հաղորդում է Ria Novosti-ն:










































