Եգիպտոսի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Մուհամմադ Ալին ցուցարարներին կոչ է արել լքել հրապարակները՝ խոստանալով, որ զինվորականներն արտակարգ միջոցների չեն դիմի: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Բոլոր հրապարակներում գտնվող ցուցարարները կարող են ցրվել՝ չանհանգստանով հետապնդվելու մասին»,- ասել է բանակի ներկայացուցիչը:
Նշենք, որ պաշտոնանկ արված իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները և հակառակորդները հանրահավաքներ են իրականացնում Կահիրեի տարբեր հրապարակներում, որոնք ժամանակ առ ժամանակ անկարգությունների են վերածվում:







































