Մեծ Բրիտանիայի ապահովագրական շուկայի երկնաքեր Lloyd’s Of London-ը 390 մլն դոլարով գնվել է չինական Ping An ապահովագրական ընկերության կողմից: Այս մասին հաղորդում է Bloommberg-ը:
Աշխարհում ամենախոշոր ապահովագրական շուկայի գլխավոր գրասենյակը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում, հայտնի է իր մի շարք յուրահատկություններով՝ այսպես ասած, «դուրս հանված» խողովակներով, աստիճաններով, վերելակներով և այլ տարրերով:
Շինությունը բացվել է 1986-ին՝ Լայմ սթրիթ, տուն 1 հասցեում: Ճարտարապետը Ռիչարդ Ռոջերսն է: 2005-ից հաստատությունը պատկանել է Commerz Real ընկերության մաս կազմող գերմանական հիմնադրամին, որն էլ այն վաճառեց չինական ընկերությանը:






































