Այն դեպքում, երբ ամբողջ մոլորակի կանանց մեծամասնությունը երազում է ավելի բարեկազմ լինել, կան նաև գեղեցիկ սեռի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք դիմում են գիրանալու համար նախատեսված հաբերի օգնությանը:
Ինչո՞ւ: Որպեսզի, որքան հնարավոր է, նման լինեն իրենց կուռք՝ դերասանուհի Այվշարիա Ռային, ով հնդկական Բոլիվուդի ամենավառ աստղերից մեկն է:
Նախկին «Միսս աշխարհը», ով ժամանակին ճանաչվել էր աշխարհի ամենագեղեցիկ կինը, 39-ամյա Այվշարիա Ռայը 2011-ին մայրիկ է դարձել, ինչը ամբողջովին փոխել է նրա արտաքինը: Ծննդաբերությունից հետո նա զգալի չափով ավելորդ կիլոգրամներ է հավաքել:
Ժամանակին նրան կոշտ քննադատության էին ենթարկում, քանի որ նա չէր շտապում ազատվել ավելորդ քաշից, ինչպես անում են Հոլիվուդի հայտնի մայրիկները: Նա ոչ միայն դետայի չի հետևում, այլև հասել է նրան, որ փարթամ մարմինը շատ տարածված է դարձել նրա տաղանդի երկրպագուների շրջանում:
Շատ հնդկուհիներ սկսել են գիրանալու հատուկ դեղահաբեր խմել նրան նմանվելու համար: Բժիշկները, իմանալով այդ մասին, ահազանգ են հնչեցրել: Նրանք զգուշացնում են, որ նման փորձարկումները վտանգավոր են առողջության համար, քանի որ դրանք կարող են դառնալ այնպիսի հիվանդությունների առաջացման պատճառ, ինչպիսին են երիկամների ու լյարդի անբավարարվածությունը:














































