Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ դեռևս չի քննարկել Քրիշտիանու Ռոնալդուի հետ նրա պայմանագրի պայմանները: Միաժամանակ, իսպանական գրանդի նախագահը նշել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել «արքայական ակումբ»-ը:
«Քրիշտիանուն ցանկանում է ավարտել կարիերան «Ռեալ»-ում: Ակումբը նույն դիրքորոշումն ունի այդ հարցում: Մենք դեռևս չենք քննարկել ֆուտբոլիստի նոր պայմանագիրը, քանի որ Ռոնալդուն ներկայումս արձակուրդի մեջ է:
Սակայն վստահ եմ, որ նա ցանկանում է հանդես գալ «Ռեալ»-ում մինչև կարիերայի ավարտը: Չէ՞ որ Քրիշտիանուն ցանկանում է գնալ Զինեդին Զիդանի և այլ մեծագույն ֆուտբոլիստների ուղիով»,- Reuters-ը մեջբերում է Ֆլորենտինո Պերեսի խոսքը:








































