«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 10-ին։ Մրցույթը անցկացվելու է Դանիայում, տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Ինչպես այսօր հայտարարել է Դանիայի ազգային հեռուստատեսությունը, կիսաեզրափակիչները տեղի կուենան մայիսի 6-ին ու 8-ին:
«Մրցույթի անցկացման որոշումն ընդունվելու է ոչ վաղ, քան ամառվա վերջում»,- նշվում է հաղորդագրությունում: Ներկայում «Եվրատեսիլ-2014»-ի անցկացման իրավունքի համար պայքարում են Դանիայի մի քանի քաղաքներ:
«Եվրատեսիլ-2013»-ում հողթող էր ճանաչվել դանիացի Էմելի դե Ֆորեսթը՝ Only Teardrops երգով:











































