Վրաստանի վարչապետ Նիկոլոս Գիլաուրին այսօր աշխատանքային երկօրյա այցով ուղևորվել է Իռլանդիա. հայտնում են վրաստանյան գործակալությունները` հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը: Ծրագրված են Գիլաուրիի հանդիպումները Իռլանդիայի նախագահ Մերի Մակելիսի և վարչապետ Բրայան Քոուենի հետ: