Monday, 22 06 2026
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան

Գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումից 1 օր անց. թանկացել է հացը

Հուլիսի 7-ից ուժի մեջ մտան գազի ու էլեկտրաէներգիայի բարձրացված սակագները: Այսուհետև նախկին 132 դրամի փոխարեն սպառողը գազի 1 խորանարդ մետրի համար կվճարի 156 դրամ, ինչի հետևանքով էլ էլեկտրաէներգիան կթանկանա 8 դրամով: Նախնական կանխատեսումների համաձայն, բնականաբար, գազի և էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով անխուսափելիորեն կթանկանան նաև պարենային զամբյուղի առաջնային սննդատեսակները, ինչպիսիք են՝ հացամթերքը, կաթնամթերքը և այն սննդատեսակները, որոնց պատրաստման ժամանակ օգտագործվում է գազ և էլեկտրաէներգիա:

ՀՀ «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանի նախնական գնահատականների համաձայն՝ հասարակ քաղաքացու կյանքը կթանկանա 10-20%-ով:

Այսօր առավոտյան «Առաջին լրատվական»-ը շրջայց անցկացրեց Երևանի կենտրոնի մի քանի սուպերմարկետներով՝ պարզելու, թե առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացե՞լ են, թե՞ ոչ: Ապրանքների գների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ կաթնամթերք արտադրող ընկերություններն այսօր կաթնամթերքն առաքել են սուպերմարկետներ այն գներով, ինչ նախորդ երկու ամիսներին:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց կաթնամթերքի «Բոնիլատ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Զարուհին, առայժմ հաշվարկներ չեն իրականացրել, գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, ուստի չեն կարող ասել, թե երբ և որքանով կթանկանա իրենց արտադրած կաթնամթերքը:

Այսօր կաթնամթերքի «Մարիաննա» ընկերությունը մի շարք խանութներ կաթնամթերք էր առաքել նույն արժեքով, ինչ նախորդ երկու ամիսներին: Մի շարք այլ ընկերություններ ևս նույն արժեքով են առաքել, ինչ նախկինում: Կարելի է ենթադրել, որ արտադրող ընկերությունները դեռևս հաշվարկներ չեն իրականացրել և չեն թանկացրել իրենց ապրանքը:

Այնինչ բոլորովին այլ է պատկերը հացամթերքի շուկայում: Թեև սուպերմարկետների աշխատակիցները պնդում են, որ այսօր թանկացում չի եղել, գնորդները պնդում են, որ վերջին օրերին՝ շաբաթ օրվանից սկսած, հացը թանկացել է միջինը 20 դրամով, այսինքն՝ նախկինում 150 դրամ արժողությամբ հացն այսօր վաճառվում է 170 դրամով: Սակայն բոլոր հարցարտադրող ընկերությունները չեն, որ թանկացում են կատարել:

Սպառողական զամբյուղի այլ ապրանքների գնային քաղաքականությունը դեռևս չի փոխվել: Սակայն արտադրող ընկերությունները իրենց շահույթը կամ ընկերությունը պահպանելու համար պետք է գնան պարտադրված թանկացումների: Չի կարելի բացառել նաև այն, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում մի շարք ընկերություններ կօգտվեն բարենպաստ իրադրությունից, կսահմանեն կամայական բարձր գներ, ինչը հատկապես բացասական ազդեցություն կունենա բնակչության խոցելի շերտերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում