Ֆրանսիայի իշխանությունները ցամաքում և ծովում ուժեղացնում են անվտանգության միջոցառումներն ահաբեկչական գրոհների սպառնալիքների պատճառով՝ հայտնում է AP գործակալությունը:
Մասնավորապես, անհրաժեշտության դեպքում սկսել են ուղղաթիռներից զինվորականներ իջեցնել Լա Մաշում նավարկող լաստանավեր: Մյուս ջրուղիների անվտանգությունը, մասնավորապես, Միջերկրական ծովում, նույնպես կուժեղացվի:
«Մեր նպատակն առավելագույն անվտանգություն երաշխավորելն է հատկապես ամառային սեզոնում, երբ կազմակերպվում են մեծ թվով փառատոններ»,- հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարարության ղեկավար Բեռնար Կազնյովը: Նա նաև նշել է, որ անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման համար գործի են դրվել ավելի քան 12 հազար պահեստազորայիններ։







































