Մյունխենի «Բավարիա»-ն պատրաստ է հրաժարվել թիմի պաշտպան Դավիդ Ալաբայի ծառայություններից, եթե Մադրիդի «Ռեալ»-ն ավստրիացի ֆուտբոլիստի համար առաջարկի թիմի պաշտպան Պեպեին:
«Բավարիա»-ն Ալաբայի տրանսֆերը «Ռեալ»-ին կվաճառի 65 միլիոն եվրոյի և Պեպեի տրանսֆերի դիմաց: Նշվում է, որ «Ռեալ»-ը դեմ չէ «Բավարիա»-ի առաջարկած տարբերակին և առաջիկայում կարող է պաշտոնական առաջարկ կատարել գերմանական ակումբին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ալաբան «Բավարիա»-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման:






































