ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է իր դեմոկրատ մրցակից, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որ նրա քաղաքականությունը հագեցրել է ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման ստեղծմանը։ Այս մասին միլիարդատերը հայտարարել է՝ ելույթ ունենալով Դեյթոն-Բիչ (Ֆլորիդա) քաղաքում կողմնակիցների առջև՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Թրամփը կարծում է, որ նախագահ Օբաման պետք է «չափազանց ափսոսա», որ Քլինթոնին իր վարչակազմում պետքարտուղար է նշանակել (2009-2013 թթ)։
«Նա ԴԱԻՇ-ի հիմնադիր է»,- պնդել է Թրամփը՝ հայտարարելով, որ նախկին պետքարտուղարի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստել է խմբավորման ստեղծմանն ու ազդեցության ուժեղացմանը։ «ԴԱ եղել է Հիլարի Քլինթոնը, նա պետք է մրցանակ ստանա ԴԱԻՇ-ից՝ որպես ԴԱԻՇ-ի հիմնադիր»,- ասել է միլիարդատերը։









































