Սիդնեյում կետը, որը գտնվել է ափից մոտ 30 մետր հեռավորության վրա, հրել է սերֆինգիստի: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Դեպքի հետևանքով 38-ամյա Ռիշան Ռաջապալսեն ստացել է ուսի վնասվածք և ուղեղի ցնցում: Նա հոսպիտալացվել է:
Նրա խոսքով՝ կենդանին այնքան մեծ էր, որ հիշեցնում էր ավտոբուս կամ այլմոլորակայինների տիեզերանավ:
Սերֆինգիստը նշել է, որ չի հիշում այն պահը, երբ կետն իրեն հարվածել է: Տղամարդն արթնացել է արդեն ափին, ու ականատեսները նրան ցուցաբերել են առաջին օգնություն:











































