Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին չի գտնվում Կահիրեի հանրապետական գվարդիայի շտաբ-գրասենյակում, որի վրա կիրակի լույս երկուշաբթի գիշերը իրականացվել է զինված հարձակում: Այս մասին «Ալ-Ահրամ» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է եգիպտական բանակի գեներալ Համդի Բախիթը:
«Մուրսին չի գտնվում հանրապետական գվարդիայի շտաբ-գրասենյակի տարածքում կամ Եգիպտոսի պաշտպանության նախարարության շենքում»,- ասել է գեներալը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հանրապետական գվարդիայի շտաբ-գրասենյակի մոտ մի խումբ զինված անձանց և զինվորականների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 70, վիրավորվել շուրջ 1000 մարդ:








































