Lenta.ru-ի փոխանցմամբ` Գերմանիայում Սիրիայից և Լիբանանից փախստականները ծեծկռտուք են սարքել Միգրացիայի և փախստականների գործով գրասենյակում (BAMF): Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, տեսանյութը տեղադրել են YouTube-ում:
Rheinische Post պարբերականի տվյալներով, որը վկայակոչում է ոստիկանությանը, սպասման սրահում ծեծկռտուքին մասնակցել է 14-ից 37 տարեկան ութ մարդ, այդ թվում՝ մեկ կին:
Թեթև վնասվածքներով 5 մարդու հասցրել են հիվանդանոց: Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են երեքին, սակայն հետագայում բաց են թողել: Թե ինչն է եղել իրարանցման պատճառը, չի հաղորդվում:







































