Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հովիկ Աբրահամյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Վարչապետը նախ Կարճաղբյուր համայնքում ծանոթացել է Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող ձկնաբուծարանի հիմնման աշխատանքների ընթացքին:

Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացրել Սևանա լճում տեղակայված մանրաձկան 5 ցանցերը, որտեղ արդեն իսկ բաց է թողնվել 32 տոննա մանրաձուկ: Առաջիկայում լճում տեղակայվելու է ևս 7 ցանց, որտեղ բաց կթողնվի լրացուցիչ քանակի Գեղարքունի տեսակի իշխանի և Ամառային իշխանի մանրաձուկ: Կարճաղբյուրում վարչապետն այցելել է նաև Սևանի իշխանի վերամշակման գործարան, ծանոթացել ներդրումային ծրագրի ընթացքին:

Տեղեկացվել է, որ գործարանի կառուցման շինաշխատանքները մոտենում են ավարտին, իսկ վերամշակված ձուկն արտահանվելու է Ռուսաստան, Վրաստան և միջազգային այլ շուկաներ: Վարչապետը կարևորել է ձկան արտադրության ծրագրի իրականացումն ու Սևանի իշխանի պաշարների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Ակունքի «Էկոկաթ» պանրի գործարան, որտեղ Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել արտադրական գործընթացն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ 2005 թվականից հիմնված գործարանում արտադրվում է պանրի լայն տեսականի, որի հիմնական մասն իրացվում է տեղական շուկայում, արտահանվում է նաև Ռուսաստան: Գործարանում, որն ունի 40 աշխատատեղ, տեղադրվել են նաև ժամանակակից սարքավորումներ: Գործարանն ընդլայնելու և արտադրական հզորություններն ավելացնելու նպատակով նախատեսվում են կատարել նոր ներդրումներ: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ներդրումային ծրագրի իրականացմանն օժանդակելու հարցը:

Հովիկ Աբրահամյանն այցելել է Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն և ծննդատուն, ծանոթացել առկա պայմաններին: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին՝ քննարկել Մարտունու ԲԿ-ի պայմանների բարելավման հնարավորությունները և համապատասխան առաջարկներ ներկայացնել կառավարություն: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է նաև անհրաժեշտ միջոցներ հատկացնել ծննդատան որոշ խնդիրների լուծման նպատակով:

Հովիկ Աբրահամյանը Գեղարքունիքի մարզ այցն ավարտել է Գավառում: Վարչապետը նախ եղել է քաղաքի Հացառատ թաղամասում գործող մանկապարտեզում, որն ունի հիմնանորոգման կարիք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է իրականացնել նախակրթարանի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքներ և ծրագիրը ներառել 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագրում:

Մանկապարտեզի տանիքի վերակառուցման աշխատանքները կիրականացվեն այս տարվա ընթացքում: Վարչապետն այցելել է Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն՝ ծանոթացել վերակառուցման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ թատրոնի շինաշխատանքներն ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ: Ծրագրի իրականացման նպատակով արդեն իսկ ներդրվել է 405 մլն դրամ: Վարչապետին է ներկայացվել նաև Գավառի կենտրոնական պուրակի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Այդ նպատակով հատկացվել է 120 մլն դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում