ԱՄՆ իշխանությունները Moon Express մասնավոր տիեզերական ընկերությանը թույլատրել են 2017 թվականին թռիչք կատարել Լուսին, հայտնում է The Verge-ը:
Նշվում է, որ նման թույլտվություն պատմության մեջ ստացվել է առաջին անգամ, իսկ մինչ այդ իշխանությունները մասնավոր ընկերություններին թույլատրել են աշխատանքներ կատարել առավելագույնը Երկրի ուղեծրում:









































