Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինիա Իվանիշվիլին խոստանում է իր բոլոր ռեսուրսներն օգտագործել, որպեսզի թույլ չտա Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված «Միացյալ ազգային շարժում» կուսակցության վերադարձը իշխանության։ Այս մասին հայտնում է Gruziya Online-ը։
«Ստի մեքենան տարբեր զրպարտություններ է տարածում երկրում տեղի ունեցող իրադարձությունների և անձամբ իմ մասին: Պատճառն այն է, որ ես հսկայական ավանդ եմ ներդրել նրանց պարտության մատնելու գործում: Ես խիստ զայրացնում եմ Սաակաշվիլիի թիմին, քանի որ նրանց համար լուրջ խոչընդոտ եմ իշխանության վերադառնալու համար պայքարում: Դրանում նրանք իսկապես չեն սխալվում: Ես անպայմանորեն իմ ողջ ռեսուրսը կօտագործեմ, որպեսզի նրանք չկարողանան հետ շրջել ժամանակը և երկիրը վերածել իրենց սադիստական գիտափորձերի «լաբորատորիայի»,-ասված է բաց նամակում, որը հրապարակել է Բիձինա Իվանիշվիլին:
Դրա հետ մեկտեղ նախկին վարչապետն ընդգծել է, որ ինքն առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված անձնական պլաններ ու նպատակներ չունի:










































