Հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում տարբեր գնահատականներ հնչեցին «Սասնա ծռեր» խմբի գործունեության վերաբերյալ, շատերը փորձում էին նմանեցնել, զուգահեռներ անցկացնել «Սասնա ծռեր» էպոսի հետ: Կայի՞ն այդ գործողություններում համեմատության եզրեր. «Առաջին լարտվական»- ի հետ զրույցում այս և մի շարք այլ հարցերի անդրադարձավ աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
««Սասնա ծռեր» էպոսը աշխարհակառույցի, ընդհանրապես մարդու հիմնարար սկզբունքների վերաբերյալ երեք կարևոր հարցերի պատասխանն է տալիս՝ մարդ-հասարակություն, մարդ-բնություն և մարդ-մարդ հարաբերությունների վերաբերյալ:
Ամեն դեպքում տղաները դրսևորել էին համարձակություն, ինչը կանախատեսելի չէր մեր հասարակության համար, այդ իրադարձությունների հետ կապված հարցերը դեռևս վերջնական պատասխաններ չունեն, մանրամասնություններին, ճշգրիտ ընթացքին տեղյակ չենք, այն, ինչ տեսել ենք, առաջացրել է որոշակի հարցեր, որոնց պատասխանները չգիտենք:
Օբյեկտիվերոն պետք է խոստովանեմ, որ արյունահեղությամբ դա չավարտվեց, եթե մեր հարակից երկրներից մեկում դա տեղի ունենար, կավարտվեր մեծ արյունահեղությամբ: Ինչ-որ տեղ դա «Սասնա ծռեր»- ին շատ նման է, որ հայերը չեն գնում ծայրահեղ արյունահեղության, քանի որ «ամեն մինը մի մոր որդի է, ամեն մինը մի տան ճրագ է»: «Սասնա ծռեր»- ի այդ յուրօրինակ կնիքը մեզանում պահպանվել է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































