«Սերժ Սարգսյանն իրականությունից լրջորեն կտրված է» . Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այս կարծիքը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով նախագահի վերջին ելույթին:
«Իրեն թվում է, թե իրականում ոստիկանությունը սառնասիրտ է գործել, դե մոռացեք, անցնի՝ կգնա… Ես լրացուցիչ անգամ համոզվում եմ, որ ինքն ու իր վարչախումբը խորութայամբ չի ընկալում այն խնդիրները, որոնցում հայտնվել է ՀՀ-ն՝ ներքին և արտաքին մարտահրավերների առումով:
Եթե նախորդ տարվա հուլիսի դեպքերի պատշաճ քննություն լիներ, կարելի կլիներ ակնկալել, որ այս անգամ, գոնե, գեթ մի անգամ նշանակալից մի բան կլիներ: Դժբախտաբա չի եղել, և սրանով իշխանությունը հաստատել է, որ ինքն իր շահերն է պաշպանում, ոչ հանրության»,- ասաց Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որտեղ նա լրագրողներին հորդորել էր մոռանալ ոստիկանության կողմից իրենց նկատմամբ կատարված բռնության դեպքերը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































