Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունն այսօր քննարկել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը:
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն, ըստ որի՝ կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համագործակցության ներկայիս մակարդակն ու համագործակցության հեռանկարները:







































