Դուբայի օդանավակայանում անհաջող վայրէջքից հետո բռնկվել է Emirates ավիաընկերության ինքնաթիռը: Այս մասին հայտնում է Today online-ը:
Նշվում է, որ Boeing 777-ը չվերթ է իրականացրել Հնդկաստանից:
Ուղևորները տարհանվել են, տուժածների մասին տեղեկություն չկա:
Այդ պատահարից հետո Դուբայի օդանավակայանը փակ է, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Օդային նավիգացիայի անվտանգության հարցերով եվրոպական կազմակերպությանը:
«Դուբայի օդանավակայանը ժամանող ինքնաթիռները չի ընդունում մինչև հետագա ծանուցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:











































