Աշխարհի ամենաարագավազ մարդը՝ ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը, օգոստոսի 9-ին Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում հանդիպում կանցկացնի իսպանական «Սևիլիա»-ի դեմ:
«Յունայթեդ»-ի մարզչական շտաբն արդեն հաստատել է այդ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո «Յունայթեդ»-ի երկրպագուն բազմիցս ցանկություն էր հայտնել խաղալ իր սիրելի թիմի կազմում:










































