Վենեսուելայի ներքին գործերի, արդարադատության և խաղաղության հարցերով նոր նախարար է դարձել գեներալ Նեստոր Ռևերոլը, որին ԱՄՆ դատական մարմինները օրերս մեղադրել են թմրաթրաֆիքին մասնակցություն ունենալու մեջ։
Այդ նշանակման մասին որոշումն այսօր Կարակասում հրապարակել է նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ ելույթ ունենալով իր ամենշաբաթյա հեռուստածրագրում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նախագահը հերքել է ԱՄՆ կողմից առաջադրված մեղադրանքները՝ վստահեցնելով, որ նա հակառակը՝ մեծ հաջողությունների է հասել թմրաթրաֆիքի հակազդման գործում։











































