«Պարի Սեն-Ժերմեն»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան վստահեցրել է, որ «Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանիի իրավունքների ձեռքբերումը ոչ մի կերպ չի նպաստի Զլատանի` ակումբը լքելու գործին:
«Կարող եմ ստույգ տեղեկություն հայտնել, որ Զլատանը 100% հավանականությամբ կմնա ՊՍԺ-ում: Նրանք Կավանիի հետ հիանալի կհամագործակցեն խաղադաշտում:
Ինչ վերաբերում է Իբրահիմովիչի` Իտալիա տեղափոխությանը, ապա դա հնարավոր է, բայց միայն 10 տարի անց»,- Football Italia-ն մեջբերում է Ռայոլայի խոսքը:










































