Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ պլանավորում է քննարկել տնտեսական համագործակցությունը և ճգնաժամը, որն առաջացել է ռուսական «Սու-24» ինքնաթիռի ոչնչացման միջադեպից հետո երկկողմ հարաբերություններում։
Ելույթ ունենալով Անկարայում կազմակերպված տնտեսական ֆորումի ժամանակ. «Ես օգոստոսի 9-ին կլինեմ Սանկտ Պետերբուրգում, ուր Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ցանկանում եմ քննարկել մեր տնտեսական համագործակցությունը և ռուսական ինքնաթիռի հետ կապված ճգնաժամը, որում Թուրքիան ցույց է տվել իր զգայունությունը»։







































