Այս տարի Ռամադան սուրբ ամիսը ամբողջ աշխարհի մուսուլմանները տոնում են հուլիսի 8-ից:
Ռամադանի ընթացքում արևածագից մինչև մայրամուտ ընկած ժամանակահատվածում պետք է հրաժարվել սննդից, ջրից, սեռական հարաբերություններից: Այդ ժամերին նրանք պետք է աղոթեն (սովորականից ավելի շատ), Ղուրան ընթերցեն, խորհեն Աստծո գաղափարի շուրջ:
Մուսուլմանները պետք է խիստ ծոմ պահեն, որը պարտադիր է բոլոր չափահաս մուսուլմանների համար և համարվում է իսլամի 5 հիմնասյուներից մեկը:
Պահքից կարող են ազատվել միայն հղիները, հիվանդները, ծերերը, երեխաները, ճանապարհորդները:
Ծոմապահությանը հաջորդում է երեքօրյա՝ թերևս ամենամեծ իսլամական տոնը՝ Իդ ալ-ֆիտրը (Ուրազա բայրամ):