Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական դատախազությունն այսօր արտոնել է Անկարայի գլխավոր ռազմական հոսպիտալի 100 աշխատակիցների, այդ թվում նաև բժիշկների կալանավորումը:
Դա իրականացվել է հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի հետաքննման շրջանակներում: Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել հոսպիտալում, որը մտնում է Գյուլհանեի Ռազմաբժշկական ակադեմիայի (GATA) կազմում:
Ձերբակալվածների թիվը չի հաղորդվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմական հիվանդանոցներն ու Թուրքիայի զինված ուժերի առողջապահական ծառայությունները ենթարկվել են առողջապահության նախարարությանը:











































