BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին կարգադրել է չեղյալ հայտարարել պետծառայողների աշխատանքի ընդունման տարեկան թեստը: Դրա պատճառը կանանց հանդեպ հնարավոր խտրականությունն է:
Ռուհանին հանձնարարել է վերանայել 3000 թափուր աշխատատեղից բաղկացած ցուցակը և թեկնածուներին ներկայացվող պահանջները՝ կապված սեռական պատկանելության ցուցանիշով խտրականության հետ:
Իրանցի պետծառայողների թվում կանանց քանակը քիչ չէ: Մի շարք գերատեսչություններ փաստացիորեն նրանց չեն ընդունում աշխատանքի: Չնայած դրան՝ Իրանում կանանց 60 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, և նրանցից միայն 12.4 տոկոսն ունի աշխատանք:











































