IKEA կահույք արտադրող ընկերության ավստրալական ներկայացուցչությունը կատակով արձագանքել է համագործակցության վերաբերյալ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի առաջարկին։ Այն ֆեյսբուքյան էջում հրապարակել է հնարավոր համատեղ նախագծի նկարը՝ 6 մետրանոց մահճակալ Yeezy։
«Հե՛յ, Քա՛նյե, մենք ուրախ կլինենք տեսնել, թե ինչ կարող ես մտածել մեզ համար։ Մենք կարող ենք քեզ հայտնի դարձնել»,- ասված է նկարին կից մակագրությունում։ Yeezy-ն Քանյեի մականունն է։










































