Իտալական Rai News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքացիների 57 տոկոսն աջակցում է մահապատժի վերականգնմանը:
«Դա ցանկանում է քաղաքացիների 57 տոկոսը, և եթե խորհրդարանը քվեարկի դրա օգտին, ապա ոչ ոք չի կարող խանգարել դրան»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման վերաբերյալ կարող է անցկացվել հանրաքվե:
ԵՄ ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա կարող են կասեցվել անդամակցության վերաբերյալ բանակցությունները:










































