Սմբուկը ոչ միայն համեղ է, այլև օգտակար մարդու օրգանիզմի համար, հայտնում է newsyou.info-ն:
Սմբուկը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը նպաստում է ստրամկանի նորմալ աշխատանքին, նաև В խմբի վիտամիններ, ասկորբինաթթու և կարոտին:
Միևնույն ժամանակ, սմբուկն այդքան շատ վիտամիններ չի պարունակում, փոխարենը՝ պարունակում է նյութ, որը նպաստում է օրգանիզմից վնասակար խոլեստերինի դուրսբերմանը:
Սմբուկը նաև հարուստ է բջջանյութով, այն արագ հագեցնում է, պարունակում է բավական քիչ կալորիաներ, ուստի օգնում է նիհարել:
Բացի դրանից՝ սմբուկը պարունակում է կռճիկների և ոսկորների ամրապնդմանը նպաստող նյութեր, ինչը հնարավորություն է տալիս դանդաղեցնել հենաշարժական համակարգի հիվանդությունների զարգացումը:
Բացի դրանից՝ սմբուկի պարբերաբար օգտագործումը հնարավորություն է տալիս երկարաձգել երիտասարդությունը և լավացնել մաշկի վիճակը, քանի որ սմբուկը նպաստում է բնական կոլագենի արտադրվելուն և մաշկին հնարավորություն է տալիս պահպանել խոնավությունը:










































