«Առաջին լրատվական»- ի կողմից Երևանում անցկացված հարցախույզի ժամանակ քաղաքացիների մի մասը նշեց, որ ցանկություն չունի լսելու ՀՀ նախագահի խոսքը, շատերն էլ անդրադառնալով նախագահ Ս. Սարգսյանի երեկվա հայտարարությանը՝ նշեցին, որ այն հավատ չի ներշնչում: Նրանց կարծիքով՝ իշխանությունը դասեր չի քաղել:
«Դեռ էնքան ջուր է տանելու էդ խմորը… Երեկ նախագահն ասում էր, որ ինքը գոհ է մեր իրավապահներից, որ նրանք այդ գործողություններն իրականացրին, ինքը գոհ է, բայց մենք դժգոհ ենք: Լավ բանի չի բերելու, նորից է լինելու կռիվ… Տեսնում են, որ գիշերները Ազատության հրապարակում մարդիկ են հավաքվում, լույսերն անջատում են արդեն: Իշխանությունը դասեր չի խաղել, ուժի զոռով է ամեն ինչ, ոչ մի փոփոխություն չկա: Փրկությունն այն է, որ մեր իշխանությունները հրաժարական տան»,- նշեց երևանցիներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































