Գերմանական «Շալկե 04»-ի կիսապաշտպան Լերոյ Սանեն մարզական կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ում:
«Մանչեսթեր Սիթի»-ն Սանեի տեղափոխության համար կվճարի 49 միլիոն եվրո, իսկ 20-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո:
Լերոյ Սանեի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության լուրը հաստատել է «Շալկե 04»-ի մարզական տնօրեն Կրիստիան Հայդելը:








































