Ցուցարարներից մեկը, որը հանդես է եկել Թուրքիայի ռազմական ապստամբության քննադատությամբ, բողոքի ցույցի ժամանակ քիչ է մնացել զոհվի: Այդ մասին տեսանյութը տեղադրված է LiveLeak պաշարում:
Տղամարդը օղակը վզին կարդացել է դիմումը, որում արտահայտել է քաոսի և ահաբեկչության վերաբերյալ դժգոհություն, ապա պատահաբար ընկել է աթոռակից, որի վրա կանգնած է եղել:
Հուլիսի 16-ի հեղաշրջման չհաջողված փորձից հետո թուրքական քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր: Քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին և քննադատում են ապստամբներին:











































