Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել։ WTI ամերիկյան թեթև նավթի գինն ապրիլի 20-ից ի վեր առաջին անգամ իջել է մեկ բարելի դիմաց 40 դոլարի նշագծից։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։
WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 4.11 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 39.89 դոլարի։ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 3.63 տոկոսով՝ հասնելով 41.95 դոլարի։