ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հանրապետական մրցակից Դոնալդ Թրամին գերազանցում է 9 տոկոսով։ Այս մասին են վկայում CNN/ORC հարցման արդյունքները։
Վերջին հարցման տվյալների համաձայն՝ Հիլարիի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների մոտ 52 տոկոսը, Դոնալդ Թրամփի օգտին՝ մոտ 43 տոկոսը։ Դեմոկրատների թեկնածուին հաջողվել է բարելավել իր արդյունքը 7 տոկոսով կուսակցության համագումարից հետո, որի ժամանակ հաջակցություն Քլինթոնի հանդես են եկել հայտնի քաղաքական գործիչներ և աստղեր։







































