Քրիստոֆեր Քեյնի տղամարդկանց ու կանանց 2014 թվականի հավաքածուն թվային տեխնոլոգիաները հագուստների արտադրություն ինտեգրելու հրաշալի օրինակ է՝ հայտնում է RBK-ն:
«Ես սիրում եմ գիտությունը»,- հայտնել է ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը հավաքածուի շնորհանդեսից հետո, ում համար ոգեշնչման աղբյուրը նկարների թվային մշակումներն էին:


Շապիկների վրա գծերի միջոցով պատկերվում են մարդկային դեմք կամ աբստրակտ անհարթություններ:

Հավաքածուում ներկայացած են վառ գրաֆիկական պատկերներ, որոնք դաջված են շորտերի ու մարզաշապիկների վրա:

Հավաքածուի գունային հիմնական գամման սևն է ու մոխրագույնը:
Կանանց հավաքածուում գրաֆիկան ու գծային թեմատիկան անմիջականորեն տեղափոխվել են հագուստի կտորին: Դրան հաջողվել է հասնել շնորհիվ lazer cut տեխնոլոգիայի:



Կարելի է ասել, որ այդ հավաքածուն եղել է Լոնդոնի նորաձևության շաբաթի ամենավառ ցուցադրություններից մեկը:








































