ST-Apps մականունով ծրագրավորողի շնորհիվ հանրահայտ Pokemon Go խաղը հասանելի է Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Այժմ խաղը աշխատում է Windows 10 Mobile-ով աշխատող սարքերով, հայտնում է korrespondent.net-ը:
Հրահանգները, ինչպես նաև ֆայլերի տեղադրման համար բոլոր անհրաժեշտ միջոցները օգտատերը հրապարակել է GitHub կայքում:
Գեյմերը իր տարբերակը անվանել է PoGo-UWP և նշել, որ ներկա պահին այն գտնվում է փորձարկման փուլում, և այնտեղ կարող են լինել խափանումներ:







































